Հայտնի են Հայաստան վերադարձող գե րիների անունները

Ըստ տեղեկությունների՝ գե րիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն օդում է և շուտով վայրէջք կկատարի Երևանում։

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռա զմագ երիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։

Քիչ առաջ հայտնել էինք, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գե րիներ։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Նշենք, որ 2 հայ գե րիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

Ի դեպ, վերադարձող 2 գե րիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։

Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զի նվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *