Մայիսի 13-ին հրապարակված լուրը հաստատվեց

Մենք մայիսի 13-ին գրել էինք․ «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․

հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը»։

Ըստ կանոնակարգի, խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ եւ Ավդեեւի ժամանումն արդեն որոշված հարց էր, սակայն հենց հաջորդ օրերին իրավիճակը սահմանին լարվեց, նորից սկսեցին մարդկանց գե րեվարել,

սահմանին զոհեր ունեցանք, ապա հայտարարվեցին արտահերթ ընտրություններ, ուստի Մուրադովին փոխարինելը որոշ ժամանակով հետաձգվեց։

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին,

որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։

«Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար

և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հրապարակ

Оставьте комментарий