Նախ նշենք, որ օրերս Ամերիկայից Հայաստան եկած, հանրությանը հայտնի Քրիստինե Հալաջյանը գնացել էր Իջևան և նաև եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տանը, որտեղից էլ լուսանկար էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
168.am-ը անդրադառնալով լուսանկարին հետևյալ վերնագրով նյութ էր հրապարակել՝ «Լոսի Քիսոն՝ Իջևանում, Նիկոլ Փաշինյանի հայրական տանը»,
Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է հիշյալ նյութին և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Սա լրագրողների միության ոսկեզօծ տիկնոջ ոսկեղենիկ հայերենով գրվող կայքն է։ Խմբագիրը կին է։
Գրել են կնոջ մասին։ Եվ ինձ հետաքրքրում է’ այդ միության լրագրողները սա նորմալ համարում են? Սա լրագրություն է? Լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունները,

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սա նորմալ համարում են? Բան չկա ասելու այս այլա նդակությանը?