Բոլոր նրանց համար, ովքեր առավոտից գիշեր տվայտվում են՝ արժի՞ արդյոք պա տվաստվել թե ոչ…հիմա, միայն անկեղծորեն, ինքներդ Ձեզ՝ ոչ ինձ, պատասխանեք… Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը գրել է. Բոլոր նրանց համար, ովքեր առավոտից գիշեր տվայտվում են՝ արժի՞ արդյոք պատվաստվել թե ոչ, պատվաստված ծանոթներին ու անծանոթներին ենթարկում է մանրամասն հարցաքննության, թե ո՞նց տարան պատվաստումը և ի՞նչ անմարդկային տանջ անքների միջով անցան պատվաստումից հետո մոտակա 48 ժամերի ընթացքում։

Բոլոր նրանց, ով համառորեն փնտում է պատվաստվողների նկարներում սրվակները և փորձում կարդալ անվանումը։ Եվ իհարկե բոլոր նրանց ով չի ցանկանում «Սպ ուտնիկ»–ը «Աս տրազենեկան» և «Կո րոնավակ»–ը ու պահանջում է «Մո դեռնան» ու «Ֆա յզեր»–ը։

Իմ շատ սիրելի հայրենակիցներ փորձեք վերջապես հասկանալ, որ պատվաստումը ընդամենը 1, հերթական, սովորական միջոց է, որին կհանդիպի Ձեր օրգանիզմը։

Այժմ մի հատ փորձեք հետ գնալ, հիշել թե ինչպես էին Ձեզ, փոքր տարիքում, Ձեր ծնողները տանում պոլիկլինիկա ու կատարում պատվաստումներ։ Կարո՞ղ եք արդյոք հիշել, որ հետաքրքրվեին թե ո՞ր երկրի կամ ո՞ր ընկերության արտադրություն էր, արդյոք Եվրոպան կամ Ամերիկան ևս հենց այս պատվաստանյութն էր օգտագործում և այլն, և այլն… Ոչ իհարկե։

Լավ, ընդունենք Ձեր ծնողները անուշադիր էին, անտեղյակ էին ու վերջապես այլ ժամանակներ էին… Այժմ եկեք հենց Ձեր օրինակով։ Քանի՞ անգամ եք գնացել բժշկի։ Քանի՞ անգամ է բժիշկը Ձեզ նշանակել դեղեր։

Եվ հիմա, միայն անկեղծորեն, ինքներդ Ձեզ՝ ոչ ինձ, պատասխանեք թե քանի՞ անգամ եք տվալ նշանակված դեղերն ընդունելուց առաջ ուսումնասիրել, հետաքրքրվել ատադրող ընկերությամբ, պարզել թե աշխարհի քանի՞ երկրում է այն գրանցված ու ինչպիսի՞ այլընտրանքային տարբերակներ կան…

Եվ հանկարծ, այն պահին, երբ աշխարհի կեսը երազում է որևէ պատվաստանյութ ձեռք գցել, մենք մասսայական, կարելի է ասել ազգովի, դառնում ենք դեղագիտության ոլորտի փորձագետ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.