Նոր մի պատմություն լսեցի. Աստված տար չլսեյի. Հադրութում, մեր տղերքը հայերենով ձայներ են լսում…

Օգնեցեք։ Վի րավոր ենք։ Փրկեք մեզ տղերք։

Պատկերացնում եք, հայ զինվորը լսի, որ մի քանի տասնյակ մետր այն կողմ, ծառի տակ, իր հայրենակիցը վի րավոր ար նաքամ է լինում։

Զենքները ուսերին քցած, մի քանիսնել առանց զե նք, մոտ մի 15 հոգով վազում են փր կելու տղերքին։ Հենց մոտենում են վի րավոր ձևացողները, սկսում են անսպասելի կր ակ մաղել տղերքի վրա։

Մի քանի հոգու է հաջողվում ողջ մնալ։ Պարզվում է, էդ մաքուր հայերենով խոսացողները ազերիներ էին։

Ո՞նց աչքաթող արինք։ Ո՞նց անտարբերության մատնվեցինք։ Ո՞նց կարողացանք ինքներս մեզ խաբել։

Ախր գիտեինք, որ բաքվի համալսարանում նույնիսկ, հայերեն լեզվի ֆակուլտետ ունեն։ Ախր ամեն ինչ գիտեինք ու տեսնում էինք։

Հետո վիճում, հուզվում, բարձրաձայնում ու անցնում մեր գործերին։ Ու ցավոք սրտի հիմա էլ, ոչինչ չի փոխվել։

Էս ամեն ինչում, ես իմ փայ մեղավորությունը ունեմ։

Оставьте комментарий