Վերջին օրերին ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Քրիստինե Հալաջյանը,
այսօր այցելել է Արցախյան ազատամարտի մասնակից Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկի ջանքերով ստեղծված թանգարան։
Այնտեղից ուղիղ եթեր մտած Քրիստինե Հալաջյանը հայտարարեց, որ արժանացել է Տիգրան Մեծ շքանշանի։
«Ինձ տվեցին «Տիգրան Մեծ»-ի անվան շքանշան, չգիտեմ՝ ինչ արժանիքներիս համար, բայց տվեցին, որի համար շատ շնորհակալ եմ։ Հայոց ազգային բանակի խորհրդի կողմից ինձ տրվեց նաև հուշամեդալի վկայականը»,-նշեց նա։