Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս դերասանուհի Անժելա Սարգսյանը խոստովանել է, որ 11 տարի անբուժելի հիվանդություն է ունեցել.
«Ես 11 տարի ունեցել էի հիվանդություն, որն ըստ բժիշկների՝ անբուժելի էր, որի հետ պետք է համակերպվեի, բայց այս տարի գարնանն Աստված ինձ բժշկել է, ես առողջ եմ, կատարյալ առողջ»:
Դերասանուհին այս խոստովանությունն արել էր ինստագրամյան սթորի տարբերակով, սակայն մեր աչքից նաև չվրիպել, որ վերջին շրջանում Անժելան շատ է փոխվել, տպավորություն է, որ նա չարաշահել է տարատեսակ բժշկական միջամտությունները և ֆիլերների կիրառումը՝ իրեն արհեստական տիկնիկ դարձնելով:
Ավելին՝ Անժելան շուրթերն այնքան է մեծացրել, որ նույնիսկ դժվարանում է խոսել:
Անժելայի հին շրթունքները տեսնելու համար բավական է դիտել արխիվային տեսանյութեր կամ լուսանկարներ: