Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը Արցախի Ասկերանի այգեկութի ժամանակ։
Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Շփման գծի երկայնքով տեղակայված խաղողի այգիներում բերքահավաքը մեկնարկել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` խաղողի արտադրանքի մթերման համար։
Բերքահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի դպրոց–ինտերնատի երեխաներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը պայթյունավտանգ իրերից` ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը ։
«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորախմբին խաղողի բերքահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով,
քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանագծի երկայնքով։ Այգեկութի ժամանակ անվտանգությունն ապահովվելու է երկու շաբաթ»,
ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվոնավը։