Պարուհի Սոֆի Դևոյանը նոր ֆոտոշարք ունի, որի առաջին կադրերը հրապարակել է Ինստագրամի իր էջում:
Լուսանկարներում Սոֆին անկողնում է, բայց ոչ թե սենյակում, այլ՝ դաշտում:
«Երջանկությունը կատարյալ է բնության գրկում, երբ մենակ ես քո մտքերի և երազանքների հետ:
Շատ, սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն:
Ու, երևի, այնքան էի տարվել երազանքներովս, որ նույնիկս չհասկացա, թե ինչպես կորցրի 2 գլխարկս»,-
լուսանկարներին կից գրել է նա: