Կրшկոցներ ու դшն шկшհարություն Կոտայքի մարզում. կա վիրшվոր. կասկածյալը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին,  կր ակոցներ և դա նակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից  ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դա նակահարված  իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը:

Ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վի րավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է  տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:

Մինչ բժիշկները վի րավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ,  ստացված օպերատիվ տվյալներով  պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է  Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած  ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի  քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո  Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված  միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝  սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի  բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում,  ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը:

Оставьте комментарий