Դուստրերի կողմից սպ шնվшծ Միխայիլ Խաչատրյանը մшնկшպ իղծ է ճանաչվել

Փորձագետները դուստրերի կողմից սպ անված Միխայիլ Խաչատրյանի մոտ մա նկապ ղծության տեսակի սե ռական հակում ունենալու խանգարում են հայտնաբերել, հայտնում է Lenta.ru-ն:

Միխայիլ Խաչատրյանի նկատմամբ հարուցված խոշտանգումների եւ բռնությունների վերաբերյալ քրեական գործի ընթացքում կատարվել է երկու հոգեբուժական եւ մեկ լեզվաբանական փորձաքննություն, եւ փորձագետները եկել են այն եզրակացության,

որ տղամարդը սպառնալիքների եւ բռնությունների միջոցով մանիպուլյացիայի է ենթարկել շրջապատին, եւ որ դուստրերը ամբողջությամբ ֆինանսապես եւ բարոյապես կախված են եղել հորից, հարազատների կողմից աջակցություն չեն ստացել, մշտական սթրեսի մեջ են եղել:

Ավելի վաղ Խաչատրյան քույրերը պաշտոնապես տուժողներ էին ճանաչվել իրենց հոր կողմից բռ նության ենթարկվելու գործով:

Քննիչները պաշտոնապես տեղեկացրել են նրանց, որ հոր դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 117 հոդվածով («Խոշտանգում»), 132 հոդվածի 3-րդ մասով («Ս եռական բնույթի բռնի գործողություններ») եւ 133 հոդվածով («Սե ռական բնույթի գործողությունների պարտադրանք):

Խաչատրյան քույրերն իրենց հորը սպ անել էին 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության տվյալներով՝ նրանք դա նակով սպ անել են նրան Մոսկվայի Ալտուֆեւսկոե մայրուղու բնակարանում:

Հետաքննությունը պարզել է, որ նա ծաղրի է ենթարկել իր դուստրերին եւ բռնաբարել է նրանց:

Գլխավոր դատախազությունը պահանջել է վերաորակավորել մեղադրանքը անհրաժեշտ պաշտպանության համար, սակայն հետո հաստատել է սպ անության գործով մեղադրական եզրակացությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.