Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս ընթացքում մեկնել է ծովափնյա հանգստի, որոշել է պատասխանել հետեւորդների հարցերի։
Հարցերը բազմազան էին, սակայն անմասն չեն մնացել նաեւ Նազենիի անձնականին վերաբերողները։
Հետեւորդներից մեկը հաղորդավարուհուց հետաքրքրվել է․ «Ինչու՞ չեք ամուսնանում։
Դուք իդեալական մայր կլինեք», ինչին ի պատասխան նա գրել է․
«Չեմ ուզում․․․ ամուսնանալ․․․ տղամարդիկ վախկոտ են դարձել մի տեսակ․․․ ես վախի նկատմամբ բարկանում եմ»։