Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնալ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը:

Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, Աբդուլաևան նշել է, որ հարցազրույցում Արարատ Միրզոյանը հաստատել է Երևանի դիրքորոշումը, որը վարում է միջազգային իրավունքին հակասող և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող քաղաքականություն:

Աբդուլլաևան շեշտել է, որ Ադրբեջանի տարածքում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, այսպես կոչված հրահրելով ագրեսիվ անջատողականություն՝ Հայաստանի արտգործնախարարը հստակ հասկացնում է, որ Հայաստանի խաղաղության և անվտանգության ռազմավարությունը կեղծ է։

Նրա խոսքով Հայաստանը դեռևս չի հրաժարվել իր «ագրեսիայի քաղաքականությունից»:
«Մենք տեղեկացնում ենք Հայաստանի արտաքին գործերի նոր նախարարին, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և ժամանակին կատարել իր կողմից ստորագրած հայտարարությունները:

Հայկական կողմի շահերից է բխում հասկանալ այս իրողությունը, քանի որ երկիրը կարող է վերջապես վերջ դնել ստերին ու երևակայություններին և կենտրոնանալ ապագա զարգացման և առաջընթացի վրա»,-ասել է նա։

Վերջինս հիշեցրել է, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման կողմնակից է:

Նա ասել է, որ հայկական կողմի այսպես կոչված ռևանշիստական հայտարարություններն ու պահվածքը ցույց են տալիս, որ երկիրը դեռևս պատրաստ չէ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հարևանության քաղաքականությանը:

 

Оставьте комментарий