Արտաշես Տոնոյանը իր էջում գրել է. Մի լավ տղայի պատմություն․․․
Ընկերներս, գիտեմ ընդհանուր ֆոնը այսօր ավելի շատ (-) քան (+), գոնե տեղեկացված/ գիտակ անձանց մոտ, բայց մի փոքր լավ պատմություն պատմեմ, որը մեզ թեկուզ այս տխnւր ժամանակներում թույլ չի տա կnրցնել հավատը մարդկանց, մարդկության․․․
և հետևաբար ՀՀ-ի հանդեպ… 2 օր առաջ կnրցրել էի դրամապանակս՝ բոլոր քարտերս մեջը, մի լավ «թռփnշ» գումար, և ավելի կարևոր՝ նույնականացման քարտս և վարորդական իրավունքները․․․
Մի խոսքով՝ տրամադրություն չկա, բոլոր բանկերին զանգեցի ու քարտերս բլոկավորեցին․ մի հատ սեղանի շուրջ էինք — դե ակնհայտ է, բոլոր սեղանակիցները դուխ են տալիս․․․ ասում են դարդ մի արա, բոլորիս հետ պատահել է․․․ և ահա… ինչ՞․․
․ Ֆեյսբուքում մի հատ friend request եմ տեսնում և այդ նույն մարդուց մի քանի բաց թողնված messanger զանգ․․․ Այո, զանգողը իմ դրամապանակը գտնողն էր՝ 9-րդ դասարանի teenager David Sargsyants էր։
Դրամապանակը բերեց իր ընկերոջ հետ տվեց ինձ, ամենը մեջը․․․ փող առաջարկեցի․․․ սկզբունքային ու վստահ պատասխան ստացա․․․» Չեմ վերցնելու»․․․
Դավիթը ասեց, որ սովորում է 9-րդ դասարանում, զբաղվում է սպորտով և գիթառ է նվագում․․․
Դավիթ ջան, քո քայլը և օրինակը տարածում եմ իմ ընկերների մեջ, որ իրանք էլ կիսվեն, պատմեն իրենց ընկերներին, նրանք իրենց երեխաներին․․․ #lovearmenia Make Armenia Strong Again = MASA, No other interpretation, inference or analogy…