Զпհվшծների հարազատները քшրերով հшրձшկվել են ՔՊ-шկшն պադգամավորների վրա

Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ:

Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, որպեսզի ջարդեն նրանց գլուխը:

Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ:

Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զո հվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:

Նշենք, որ Արցախ ժամանած ՔՊ-ական պատգամավորների յոթհոգանոց խմբին պետության հաշվին ՊՊԾ անվտանգության 12 աշխատակից է ուղեկցում:

Փաստորեն, կանխատեսել են, որ այստեղ ևս մարդիկ կգտնվեն, որոնք չեն հանդուրժի այն, ինչ իրենք արել են Արցախի և իրենց զավակների հետ և կցանկանան դա որևէ կերպ արտահայտել, օրինակ` քարերով հարձակվել իրենց վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.