Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում էհետևյալը. Մերին Արմավիրի մարզի Արտամետ համայնքի միակ առաջին դասարանցին է:
Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ այցելել եմ նրա դպրոց:
Աղջիկն ազգությամբ եզդի է: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, ինքն էլ ամառվա ամիսներին ընտանիքի հետ բարձրանում է սար՝ անասուններին պահելու:
Օրեր առաջ է սարից իջել, որպեսզի դպրոց գնա:
Նորակառույց դպրոցը նախատեսված է 92 աշակերտի համար, բայց այսօր այս համայնքում սովորում է ընդամենը 39 աշակերտ:

Նրանք նույնպես ունեն մեր ուշադրության ու ջերմության կարիքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: #ԱրուսյակՄանավազյան #ԱԺ
Մերին Արմավիրի մարզի Արտամետ համայնքի միակ առաջին դասարանցին է: Աղջիկն ազգությամբ եզդի է: Օրեր առաջ է սարից իջել, որպեսզի… Արուսյակ Մանավազյան