Պահեստազորայինների հավաքներ են լինելու, մանրամասներ

Պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները կանցնեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ:

Համապատասխան որոշման նախագիծը կընդունվի կառավարության վաղվա նիստում, իսկ հավաքներն էլ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.