Հերոսի Հшյրը պшրզшբшնում է «Անհшրմшր է նմшն սուտ լուրեր տшրшծելը, եւ шնուններ շшհшրկելը. Վшրդшն Ղուկшսյшնը՝ նույն հшյտնի Դոգը կшպ չունի տшրшծվшծ սուտ լուրերի հետ»

Մի քանի օր է, ինչ ArmLur.24am… , եւ նմանատիպ դոմեյններով համացանց նետված ինչ-ինչ էջեր, արտատպելով, armlur.am կայքում տիրաժավորած տեղեկությունը,

(համաձայն որի, ինչ-որ Վարդան Ղուկասյան փորձել է խարդախության ճանապարհով ծուղակը գցել Հերոս Հենրիկ Ասատրյանի ծնողին), դիտավորյալ օգտագործում են «Հայոց Հայրենիք» կուսակցության համահիմնադիր Վարդան Ղուկասյանի` նույն Դոգի լուսանկարները, ու այդ լուսանկարների քողի ներքո՝ կեղծ ֆոն ստեղծում, թե քր. գործերից մեկով անցնող ոմն Վարդան Ղուկասյան, ճիշտ այն Վարդան Ղուկասյանն է, ով բոլորին առավել հայտնի է Դոգ մականունով:

Բայց քանի որ ստի ո ւ կեղծիքի ոտքերը կարճ են…իրականությունը շատ ավելի արագ է ջրի երես դուրս գալիս, քան կարող էին պատկերացնել ստեր թխելու ու հունցելու դիլետանտները:

Ավելին, համացանցում տեղ գտած, եւ անհայտ ծագումնաբանությամբ կեղծ էջերի կողմից տարածվող սուտ լուրերի ու հերյուրանքների հետ կապված, NewsMedia.am-ին քիչ առաջ մեկնաբանություն է տվել անձամբ Հերոս Հենրիկ Ասատրյանի հայը՝

Աշոտ Ասատրյանը, ում նույնպես շատ զարմացրել ու զայրացրել էր այս էժանագին մանիպուլյացիան, որն իրականացվել էր կեղծ էջերի ու լրատվականների կողմից, ովքեր մի դեպքում շահարկել էին Հերոս որդու, մյուս դեպքում՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության համահիմնադիր Վարդան Ղուկասյանի անունը, այն դեպքում երբ Դոգ մականունով հայտնի նույն Վարդան Ղուկասյանը որեւէ կապ չունի քր. գործով անցնող այն անձի հետ, ում անունը նույնպես՝զուգադիպությամբ Վարդան Ղուկասյան է:

Հերոս Հենրիկ Ասատրյանի հայրը՝ Աշոտ Ասատրյանը, մեզ հետ զրույցում փոխանցեց, որ

-Չգիտես ինչի, մարդիկ ապսուրդ քայլերի են գնում, որ չգիտես ինչ անուն տաս դրան:
Ես շատ հարգում եմ մեր Դոգին՝ Վարդան Ղուկասյանին, լսում եմ իրեն, եւ հարգում եմ էդ մարդուն, ով կռիվ է տալիս անարդարության դեմ:

Ինչի մասին է խոսքը. ի՞նչ խարդախություն, ի՞նչ մեղադրանք, էս ինչ բան ա.ամոթ ա , էլի: Իրականում կա քր. գործ, բայց մեկ այլ Վարդան Ղուկասյանի մասին ա խոսքը գնում: Ուզում եմ հստակ ֆիքսենք. ընդամենը անունների զուգադիպություն ա, ու վերջ: Ու թե ինչի են օգտվելով անունների զուգադիպությունից՝ օգտագործել ու շահարկել մեր Դոգի լուսանկարները, չեմ հասկանում:

Ես չեմ հասկանում, թե ում էր պետք էս ստերն ու հերյուրանքը տարածել: Մարդիկ, իզուր թող նման ստեր ու հերյուրանքներ չտարածեն, ու մարդկանց անուններ չշահարկեն:
Իսկապես անհարմար է, չի կարելի ստով, կեղծիքով անուններ շահարկել ու ամեն ինչ խառնել իրար: Ուղղակի անհարմար է, ամոթ է:

Оставьте комментарий