Շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորինս ՏԱՐԱԾԵԼ․Արծրուն Հովհաննիսյան

Շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորինս ՏԱՐԱԾԵԼ Պոտենցիալ բոլոր շահառուները պետք է տեղեկանան այս հիանալի հնարավորության մասին:

Բոլոր զինծառայողները և կամավորները, որոնք մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, և որի հետևանքով ունեն լսողության հետ կապված խնդիրներ՝ կարող են դիմել անվճար հետազոտություն անցնելու համար։

Հետազոտության արդյունքում կարիք ունեցողները կստանան ժամանակակից լսողական ապարատներ։ Նախաձեռնությունն իրականացնում են ԱՄՆ-ից հայ բարերարներ՝

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Հավատ» ՀԿ-ի հետ համատեղ։

Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով՝ +37444850011 և +37441850012

Оставьте комментарий