Լինելով պшտերшզմից չվերադարձած զինվnրшկանի hարuնացու՝ փnքրիկ, շատ փոքրիկ խնդրանք ունեմ…Շուշան Բաբայան

44-օրյա պատերազմի ընթացքում զո հված Համլետ Հովհաննիսյանի հարսնացուն, Շուշան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լինելով պատերազմից չվերադարձած զի նվորականի հարսնացու՝ փոքրիկ, շատ փոքրիկ խնդրանք ունեմ…

Զգույշ խոսեք։ Զգուշորեն բառեր ընտրեք։ Զգուշորեն հարցեր ընտրեք։ Անելիքների մասին էլ չեմ խոսում։ Դուք չգիտեք՝ ում քրոջ, ընկերուհու, մոր, կնոջ, աղջկա հետ եք առնչվում։ Դուք չգիտեք՝ 1 բառը ինչպես կարող է ազդել էդ մարդկանց վրա։

Պատերազմից հետո իմ կապը հասարակության հետ (ընկերներ, հարազատներ, կոլեգաներ, անծանոթներ) փոխվել է։ Պատճառը բառերն են, խոսքը։ Կյանքը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է պետք ստիպել խոսել, խոսեցնել, ոչ միշտ է պետք արտահայտել, արտահայտվել։ Հասկացողը, սրտացավը լռելով էլ կողքիդ կլինի, լռությունն էլ կհասկանա։

2 դեպք եմ ուզում պատմել։ Չգիտես՝ ինչի պատերազմից՝ Համլետի չվերադառնալուց հետո ավելի հաճախ են ինձ սկսել հարցնել՝ «բա ամուսնացա՞ծ չես»։ Սկզբում էդ հարցին չէի պատասխանում։

Հետո գտա պատասխանը։ Երբ գրախանութում էի աշխատում, շատ էի առնչվում գրողների հետ։ Մի անգամ պապիկ գրող հարցրեց ու էնքան սիրուն ձևով, որ չուզեցի անպատասխան թողնեմ։ Սառնասրտորեն ասացի՝ “պատերազմը չթողեց”։

Էս մարդը ոչ միանգամից, բայց հասկացավ։ Հետո “հայուհի ջան” ասելով մոտեցավ ձեռքս համբուրեց ու կարմրած աչքերով գնաց։ Շատ ժամանակ հետո էլի էր եկել ու ինձ խոստովանեց, որ էդ դեպքից ազդված մի բանաստեղծություն է ինձ նվիրել «Ակն աղջկա» վերնագրով…

Մի դեպք էլ է տպավորվել, բայց արդեն նոր աշխատավայրում։ Իրանահայ ամուսնիններ էին, բավականին երիտասարդ։ Ասացի, որ չեմ եղել Իրանում, բայց միշտ գրավել է։ Ասացին՝ պետք էլ չի, որովհետև ամենալավ տեղը Հայաստանն է։ Հետո իրենք սկսեցին հարցեր տալ՝ ի՞նչ մասնագիտություն ունեմ, ո՞րտեղից եմ։

Տղան էլ՝ ժպիտով ասաց՝ «բա ամուսնացած չե՞ս, ամուսնանալուդ ժամանակն է»։ Էլի սառնասրտորեն իմ գտած պատասխանն ասացի։ Կինը շուտ ընկալեց։ Իսկ ինքը ուրիշ հարցեր էլ սկսեց տալ։ Դժվարությամբ, բայց ինքն էլ ընկալեց։ Ժպիտը միանգամից անցավ դեմքից։

Աչքերում էլ արցունքներ հասցրի նկատել։ Տենց արցունքոտված աչքերով դեմքիս նայեց ու ասաց «Հայաստանում դժվար է»։ Արագ մոտեցավ պայուսակից անձեռոցիկ հանած ու դեմքն ինձից վաղուց թեքած կնոջն ու դուրս եկան…

Երկար պատմեցի, մանրամասներով, որ իմանաք՝ ինչքան մանրուքներ կան, որ կարող են հետք թողնել ինձ վրա, պատերազմից հետ չեկած տղերքի քրոջ, հարսնացուի, կնոջ, մոր, աղջկա………. հոր, եղբոր, ընկերոջ, որդու վրա… Երկար պատմեցի, որ գոնե հիմա մի քիչ զգույշ խոսեք…»։

Оставьте комментарий