Սեյրան Օհանյան, նայիր այս նկարները ու ամաչիր մոտենալ ԱԺ ամբիոնին։ Առնվազն բարոյական չէ էն փաստը, որ… Արսեն Ավագյան

Արսեն Ավագյանը գրել է.

Սեյրան Օհանյան, այս նկարները նայիր և ամաչիր մոտենալ Ազգային Ժողովի ամբիոնին։

Առնվազն բարոյական չէ այն փաստը, որ մոտենում ես ԱԺ ամբիոնին ամպագոռգոռ հայտարարություններ անում հայրենասիրության մասին, հետո գնում ես Ազգային Ժողովի շենքից ավելի շքեղ պալատներում հանգիստդ վայելում։

Բոլորն են գիտակցում, որ ՊՆ նախարարի աշխատավարձով հնարավոր չէր այդպիսի պալատներ կառուցել։

ԱԺ ամբիոնից հայտարարում ես, թե զինվորը սոված չի եղել։

Ինչու՞ ես ստում։ Անձամբ եմ ծառայության ժամանակ զգացել էդ ամենը, երբ տաս հոգով 1 գդալով` միմյանց փոխանցելով թթու դրած կաղամբը եռացրած վիճակում ուտում էինք, իբրև բորշ։

Դու ստախոս անձնավորություն ես, ու քո խոսքերի տակ պաշտպանում ես զինվորից թш լանած միջոցներով կառուցածդ պալատները` հարստությունդ։

2008թ-ի մարտի 1-ին, զինվորին առաջնագծից բերեցիր Երևանի սրտում սեփական ծնողի դեմ,որ պաշտպանես թш լանածդ` հш նցանքներդ, և դա ապացույցն է այն բանի, որ դու հայրենասիրությունից շատ հեռու ես, որովհետև` դիտմամբ թուլացրել ես մեր սահմանները։

ԱԺ հայտնվելով մտածում ես պլստացե՞լ ես։

Այ էս տղերքի ձեռքերի մազոլների մրմռոցը չես մարսելու։ Չստացված գեներալ։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.