Կամ Քրիստինեն առափեցոնց խոպանից եկած պապն է, կամ իսկապես ջեթ լագից բժժել ամբաղ զամբաղ խոսել է, որ… Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը գրել է.

Ուրեմն 1975թվականին, մայիսի իննին Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրը բացեցին, մեծ ցնծություն էր, ամբողջ քաղաքն այնտեղ էր, ես ութ տարեկան էի,  մեծ ուրախություն էր, նման մոնումենտալ համալիր քաղաքը չուներ։ Հոպարս գազի բալոն բաժանող ավտո էր քշում, գյուղերում բալոնով գազ էր բաժանում, նաեւ Ախուրյանի աջ ափի գյուղերում։

Գազ է տանում արձանի թիկունքի գյուղը՝ Առափի, բաժանելուց գյուղացի կանայք ասում են.-էդ ընչի՞ են արձանի սիրուն երեսը քաղաքին էրել, ոռը մեզի դարձրել, սպասեք մեր տղեքը խոպանից գան, երեսը մեզի դարձնեն, ոռը՝ քաղքցոնց։)

Հիմա ես լեկցիա չեմ կարդալու արձանի և համալիրի մասին, իմացողը մանրամասներով գիտե Արա Սարգսյանի ու Ռաֆայել Եղոյանի և մյուս երախտավորների սխրանքի վերաբերյալ։

Տասնյակ պատմություններ գիտենք մեր քաղաքի պատմության այս թանկ կտորի վերաբերյալ, հարյուրավորները կգան ու կգնան, ինչ ասես կարող է խոսեն, հավանեն կամ զառանցեն, թարկեք լուրջ ընդունել ու զայրանալ։

 

Մասիս սարը հենց տեղահանեցին, հետո նոր էս արձանը կհանեն։ Ասածս ինչ է,կամ Քրիստինեն առափեցոնց խոպանից եկած պապն է, կամ իսկապես ջեթ լագից բժժել ամբաղ զամբաղ խոսել է, որ ինֆոդիվերսիայի էֆեկտ է թողել։ Ժպտացեք, անցեք առաջ։

Պաչեմ՚գ Հետգրություն. Մեր ջահելության ժամանակ, մեր շրջապատում տղամարդ չէր էն տղեն, որ սիրածին ձեռների վրա կասկադի փեշից մինչեւ արձանի փեշը չէր հանում։ Սորվա՞ք։))

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *