Դավիթ Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Վիրավորում է ստացել Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը (Թաղավարտի ուղղությամբ)։
Մանրամասները Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կհաղորդի։
Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,
ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությոն