Կբшցшտրեք ձեր հեգնանքի կամ չուրшխшնալու պատճшռը ո՞րն է ,երևի ուզում էիք նոր բшխումներ տեսնել, նոր զпհեր այո՞. Գրիգոր Ֆնդիկյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Ֆնդիկյանի գրել է

Շատ հետաքրքիր ձևով գրառումներ են կատարվում համացանցում թե էս ու՞ր ենք հասել մի հատ ճանապարհ բացվելով ուրախանում ենք կամ ինչի՞ խոստման արդյունքում բացվեց Գորիս Կապան միջպետական ճանապարհը։

Իսկ ինչո՞ւ չուրախանաք, այո ուրախանում ենք, որ բախումներ չեղան, ուրախանում ենք, որ նոր զոհեր չեղան, ուրախանում ենք, որ նոր գերիներ չունեցանք, իսկ դա ձեզ համար ուրախանալու առիթ չէր հարգելի չուրախացողներ:

Կբացատրեք ձեր հեգնանքի կամ չուրախանալու պատճառը ո՞րն է ,երևի ուզում էիք նոր բախումներ տեսնել, նոր զ ոհեր այո՞:

 

Անկեղծ չեմ հասկանում ձեր միջի այսքան ատելությունը սեփական ազգի հանդեպ , նման մտքեր արտահայտելը ատելություն է սեփական ազգի նկատմամբ, այո դուք ստիպում եք մեզ մտածել, որ դուք ափսոսում եք առանց բախումների ճանապարհը բացվելու, իսկ ինչ վերաբերվում այն ցնդաբանությանը թե ինչ որ խոստման դիմաց է բացվել ճանապարհը, նման կերպ մտածողներին կամ խոսացողներին մի բարի խորհուրդ վերագործարկեք ձեր ուղեղները ու փորձեք գոնե փորձեք վերլուծել թե ինչո՞ւ կարող էր բացվել ճանապարհը առանց բախումների։

Անկեղծ շատ եմ ցավում, որ մեր ազգի մեջ կան այսքան տրամաբանությունից զուրկ և սեփական ուղեղը արձակուրդ ուղարկած մարդիկ, որ թույլ եք տալիս փնթի նյուզերին, ֆեյք նյուզերին և նախկին ռեժիմի լափամանից օգտվողներին ձեզ այդպես մոլորեցնեն։

Խելքի՛ եկեք մեղք եք ձեզ հեծնել են ու ոնց ուզում օգտագործում են և ձեր վրա մի կուշտ ծիծաղում են ,թե՞ ինչպես են կարողանում կառավարել ձեր նմաններին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.