Սերժ Սարգսյանը դшտшկшն հայց կներկայացնի Խաչատուր Սուքիասյանի դեմ․ «Ես խшղшմոլ չեմ, ինձ վիրшվորում եք»

Սերժ Սարգսյանը դատական հայց կներկայացնի Խաչատուր Սուքիասյանի դեմ․ «Ես խաղամոլ չեմ, ինձ վիրավորում եք»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարան կդիմի ընդդեմ իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի։

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»,

հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ Խ.Սուքիասյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։

Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *