«Ես իմ աչքի տեսածին եմ հավատում». հրդեհից փրկված զինծառայողը բացառիկ մանրամասներ է պատմել

«Ես մարդ չեմ տեսել պառկած, մարդիկ կային վազվզող, նույնիսկ՝ ինձ հրող, բոլորն իրենց ճանփան էին ման գալիս:

Բայց ասում են՝ բոլորը պառկած են եղել, 15-ն էլ, ես իմ աչքի տեսածին եմ հավատում, խառնաշփոթ էր»,- պնդեց Այրվածքաբանության ազգային ինստիտուտում ապաքինվող Գարուշն, ով Ազատ գյուղի հրդեհից հրաշքով փրկված երեք զինվորներից մեկն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *