ՈՒՇԱԳՐԱՎ. Թաղմանը մասնակցող աչաջուրցի մի տիկին է պատմում

Երեկ Պավլիկի թաղումն էր։ 19 տարեկան Պավլիկ Աբազյանի։ Զոհերի ցուցակն եմ նայում, բոլորն էլ 19 տարեկան են։ Չէ, երկու հոգի մի քիչ առաջացել են․ 20 տարեկան։

Թաղմանը մասնակցող աչաջուրցի մի տիկնոջ հետ եմ զրուցում։ Ասում էր՝ ահագին պատրաստություն են տեսել, որ Պավլիկի «հացը տան», բայց ոչ ոք սիրտ չի արել գնալ ու հաց կտրել։ Հարցնում եմ՝ հացի չես նստե՞լ, վիրավորվում է՝ այդ հացը կուտվի՞։ Իրենց մինուճար զավակն էր, տան լույսը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ճարտարագիտական համալսարան, մի օր անգամ դասի չի գնացել, միանգամից զորակոչվել էր։ Այս ամռանը պիտի զորացրվեր։

Իսկ երեկ համացանցը հեղեղված էր Աննա Հակոբյանի ու իր դուստրերի սեղանի շուրջ նկարներով։ Տիկինն այնպես ինքնագո՜հ է ժպտում, այնպե՜ս ինքնագոհ։ Նման նկար գցելու իմաստը չեմ հասկանում։ 15 զոհ։ 15 զոհի հաց։ Կերե՜ք, զվարճացե՜ք, դուք կապ չունեք այս երկրի դժբախտությունների հետ։ Դուք կապ չունեք այս երկրի հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ հաղորդմամբ, չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *