Հրшպшրшկվեց Երևшնում երեկ գիշերվш «կռիվ կինոյի» տեսшնյութը

Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։

Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։

Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։

Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *