Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիր ավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլան:
Վիր ավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում:
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով մա հացու հր ազենային վիր ավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կո րուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: