Ողբերգшկшն դեպք՝ Երևանում. թիվ 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել քաղաքացուն, վերջինս տեղում…

Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել քաղաքացուն, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Արամ Խաչատրյանը։

yerevan.am | Պաշտոնական կայք | yerevan.am | Պաշտոնական կայք

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այս պահին հատուկ տեխնիկաների միջոցով փորձում են ավտոբուսը բարձրացնեն, որպեսզի դին տակից դուրս բերեն։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացածը ավտոբուսի վարորդն է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսը «կանեցում» կայանված է եղել, և վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել ու վրաերթի է ենթարկել քաղաքացուն։

Այս տեղեկությունը նույնպես իրավապահները պարզում են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *