Պելեի դուստրը սոցիալական ցանցերում հրաժեշտ է տվել հորը և հրապարակել հուզիչ լուսանկար

Մեծանուն ֆուտբոլիստ Պելեի դուստրը՝ Քելի Նասիմենտոն, հաստատել է հոր մահվան լուրը, որն ավելի վաղ հայտնել էր լրագրող Ֆիլիպ Լյուիսը։

«Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ»,- հակիրճ գրել է նա սոցցանցում և հրապարակել հուզիչ լուսանկար։

Նամակ ինքն իրեն. Պելե - Sport.mediamax.am

Նոյեմբերի 29-ից ականավոր ֆուտբոլիստը գտնվում է հիվանդանոցում՝ աղիների քաղցկեղի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի նախկին հարձակվողը տեղափոխվել էր պալիատիվ խնամքի բաժանմունք, քանի որ նրա մարմինն այլևս չէր արձագանքում քիմիաթերապիային՝ աղիների քաղցկեղի դեմ պայքարում։ Ֆուտբոլիստի դուստրերը, սակայն, հերքում էին այդ լուրերը՝ ասելով, որ իրենց հոր հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսն է։

Դեկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և մտերիմներին, այս մասին սոցիալական ցանցում հայտնել է բրիտանացի գործարար Ֆրենկ Խալիդը, ով առևտրային և կազմակերպչական ծառայություններ է մատուցում էլիտար մարզիկներին։

Pele daughter’s paid tribute with this photo

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *