Դեկտեմբերի 31-ից WhatsApp-ը կդադարի աշխատել տասնյակ սմարթֆոնների վրա. ստուգեք՝ արդյո՞ք ձեր հեռախոսը կա այդ ցանկում

Դեկտեմբերի 31-ից WhatsApp մեսենջերն այլևս չի աշխատի հին մոդելի 49 սմարթֆոնների վրա։ Դրանք այն մոդելներն են, որոնք թողարկվել են առնվազն մի քանի տարի առաջ, բայց որոշ մարդիկ դեռ շարունակում են օգտագործել դրանք:

Ահա սմարթֆոնների ամբողջական ցանկը, որոնց վրա մեսենջերը կդադարի աշխատել․

Հոկտեմբերի 24-ին WhatsApp-ը դադարեց աշխատել նաև iOS 10 և 11 օպերացիոն համակարգերով iPhone-ների վրա։ Ապագայում աստիճանաբար կընդլայնվի ցանկն այն օպերացիոն համակարգերի, որոնք այլևս աջակցություն չեն ունենա։

Նախքան WhatsApp-ը կդադարի գործել, նշված սմարթֆոնների օգտատերերը մի քանի ծանուցումներ կստանան օպերացիոն համակարգը կամ բուն սարքը թարմացնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ WhatsApp-ը վերջերս բազմաթիվ նոր գործառույթներ է ներկայացրել, այդ թվում՝ Picture-in-picture-ը տեսազանգերի համար, Message Yourself-ը ինքդ քեզ հաղորդագրություն ուղարկելու համար, Call Link-ը և Communities-ը: Հայտնվել է նաև գործառույթ, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի սմարթֆոնների վրա օգտագործել մեկ օգտահաշիվ, անձնական չատերում հարցումներ անցկացնելու, ինչպես նաև վիրտուալ ավատար տեղադրելու և ձայնային հաղորդագրությունները 1,5 և 2 անգամ արագացնելու հնարավորություն։

WhatsApp

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *