Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ ԱՅՍ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

Գրեթե բոլորի մոտ Ամանորն ասոցացվում է նաև նրբաբլիթների՝ բլինչիկի հետ: Դժվար է գտնել տոնական սեղան, որին չեն մատուցում այս հրաշալի ուտեստը:

Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով:

Անթերի բլինչիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.

կաթ՝ 1 բաժակ
ալյուր՝ 1 բաժակ
եռման ջուր՝ 1 բաժակ
ձու՝ 2 հատ
շաքարավազ՝ 1ճ.գ.
աղ՝ 1թ.գ.
ձեթ՝ 60մլ

Պատրաստման եղանակ.

Սկզբում հարել ձուն, դա կարող եք անել ձեռքի հարիչով: Ավելացնել ձուն և կրկին հարել, որպիսի ստացվի օդային փրփրոտ զանգված: Աստիճանաբար ավելացնել եռման ջուրը՝ անդադար հարելով:

Այժմ կաթի հերթն է: Այն պետք է լինի գոլ վիճակում: Կաթը նույնպես աստիճանաբար լցնել՝ ընթացքում հարելով ձվային զանգվածը:

Մաղելով լցնել ալյուրը և հարել այնքան, որ գնդիկներ չմնան: Արդեն միասեռ զանգվածի մեջ լցնել աղն ու ձեթը, կրկին խառնել

:

Խմորը պատրաստ է:

Այժմ կարող եք թխել շերտերը: Թավան դնել կրակին, տաքացնել: Առաջին շերտը թխելուց առաջ ձեթ կամ կարագ քսել: Թխել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը:

Երբ շերտերը սառեն, կարող եք փաթաթել բլինչիկները:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *