Ինչու են հենց Տոման ու Պոնչը հայտնվել Նիկոլի խոշորացույցի տակ

Նիկոլն ընկել է Պոնչի ու Տոմայի հետևից

Հայտնի է դարձել, որ ՊԵԿ-ը որոշել է տուգանել «Womens club»-ի աստղեր դերասանուհի Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչ)՝ մի ամբողջ 1 մլն դրամով: Այս պատմության ամենամազալու կողմն այն է, որ սիրված դերասաններին Բադասյան Ռուստամը տուգանել է ընդամենը «չխփված» ՀԴՄ-ի պատճառով: Ըստ ՊԵԿ-ի՝ արտիստներին առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսություն, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Դերասաններ Պոնչն ու Տոման տուգանվել են մեկ միկիոն ՀՀ դրամով – Armenia Today

Նիկոլը լրիվ իր ոճի մեջ է, իհարկե, ու էլի ընկել է ՀԴՄ-ական բազարների մեջ: Բայց այստեղ ամենաէականը դա չէ, այլ՝ այն, թե ինչու են հենց Տոման ու Պոնչը հայտնվել Նիկոլի խոշորացույցի տակ: Հարցի պատասխանը լրիվ պարզ է: Խնդիրն այն է, որ օրերս հայտնիների կողմից ի պաշտպանություն արցախցիների ակցիա էր իրականացվել, որի նպատակը խնդրի բարձրաձայնումն էր: Ընդ որում՝ ակցիան, որին մասնակցում էին նաև ամուսին դերասանները, կրում էր բացառապես ոչ քաղաքական ենթատեքստ, ինչի մասին հայտարարել էին դրա մասնակիցները: Տոման, ի դեպ, լրագրոնղերի հետ ճեպազրույց էր ունեցել՝ իր խոսքում կատարելով կարևոր շեշտադրումներ:

Երևում է՝ Նիկոլին նյարդայնացրել է թե՛ ակցիան, թե՛ Տոմայի ճեպազրույցն ու Պոնչի ակտիվությունը, քանզի ո՛չ ակցիան, ո՛չ էլ այդ ճեպազրուցը չէին կարող ոչ մի կերպ նպաստել Արցախն արագորեն Իլհամին նվիրելու գործին. եթե Հայաստանում ձևավորվի իրական դիմադրություն, ապա գործարքի ռեալիզացումը կարող է բարդանալ, իսկ դա,ինչպես հասկանում եք, չի մտնում ո՛չ Իլհամի, ո՛չ էլ Աննայի մարդու պլանների մեջ:

Դիշովկեք…

Armenian Prime Minister calls army's demand for his resignation an  attempted "military coup" | CNN

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *