Սա մեր պшրտության պատճшռներից մեկն է։ Այո, ես պնդում եմ, որ տեղեկшտվությունը պետք է բաց լինի, բայց… Դավիթ Գրիգորшնի ԿԱՐԵՎՈՐ գրшռումը

Դավիթ Գրիգորյանը գրել է. ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱ՞Ծ
Իրավապահ մարմիններն այնպիսի մանրամասներ են հաղորդել վերջերս մա հացած երեք զինվորների սպ անության հանգամանքների մասին, որ ուղղակի անառողջ ես համարում նման տեղեկատվության հրապարակայնացումը։

Քննչականը տեղեկացնում է, որ տվյալներ են ձեռք բերվել ևս մեկ ժամկետային զինծ առայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու մասին:

Վերջինս ձերբա կալվել է ապօ րինաբար դիտավորությամբ զինծ առայողներին կյանքից զր կելուն դր-դելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռ-նի գործողություններ կատարելու կասկածանքով: Հիմա հարց. արդյո՞ք անհրաժեշտ էր նման բարոյալքվ-ած վիճակում գտնվող ուժերի վերաբերյալ նման մանրամասներ հրապարակելը։ Արդյո՞ք այս տեղեկություններն է՛լ ավելի չեն վարկաբ-եկում ԶՈւ֊ն։

Արդյո՞ք նման թափանցիկություն կոչվածն արդարացված է մերօրյա իրականության պայմաններում։ Արդյո՞ք ՔԿ֊ն չի խորհրդակցել ՊՆ հետ` այս մանրամասնությունը հրապարակային դարձնելու վերաբերյալ։

Բացի դա, այս զա-զրելի մանրամասնությունն հիմա ո-րսալու են թշն-ամական տեղեկատվական հոսքերն ու այն դարձնելու են դրոշակ` ամենաբացասական երանգավորմամբ։

Այո, ես պնդում եմ, որ տեղեկատվությունը (հանրային նշանակություն ունեցողն առավելապես) պետք է բաց լինի, բայց նման կերպ նսե-մացնել զինվորի կերպարն այս փուլում անթույլատրելի է։

Մենք չունենք պետական տեղեկատվական քաղաքականություն մշակողներ եւ համակարգողներ։ Սա մեր պար տության պատճառներից մեկն է։

Չպիտի այս փուլում հայտարարվեր քրգ-ործի նման նյուանսի վերաբերյալ։ Եվ, արդյո՞ք այս մութ ու նո-ղկալի ճշմարտությունը բացելը կոնկրետ նպատակ ուներ։

Ենթադրում եմ։ ՀԳ Սրա վերաբերյալ խոսում եմ, քանի որ արդեն բազմաթիվ հրապարակումներ կան ԶԼՄ֊ներում ու լայն հանրությունն արդեն տեղյակ է ՔԿ հաղորդագրության բովանդակությունից։

Ինքսհավելյալ խնդիր կամ նպատակ չունեմ շրջանառել այս լուրը։ Այն արդեն հայտնի է։

ՀԳԳ Գերատեսչություններում հենց նման դեպքերի համար կան տեղեկատվական կամ լրատվական մասի պատասխանատուներ, որոնք սթափ պետք է գնահատեն` արժի՞ արդյոք հրապարակայնացնել նման բաները, թե ոչ։ Եթե, իհարկե, վերևներից հստակ հրահանգ չկա

Оставьте комментарий