Ողբերգшկшն դեպք՝ Վարդենիսի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կшխվшծ կնոջ դի. Ոստիկանները պարզել են, որ …

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Վարդենիսի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկը, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Անուշ Հ-ն էր, ով տան նկուղի մուտքի վերևի ամրանից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *