Էլ բшն ու գործ չունի Վարչшպետը, պիտի քեզնո՞վ զբшղվեր: Մի փորձիր հшմոզել, որ դու… Վիգեն Ծшտրյшն

Վիգեն Ծատրյանը գրել է. ԴԵՐԱՍԱՆը. Ճիշտն ասած ցանկանում էի դուք-ով գրել, բայց տեսնելով քո դիմելաձևը Վարչապետին, « դու, քեզ, քո, Նիկոլ» ապշեցի քո վերաբերմունքից:

Տիգրան Ներսիսյան դա քեզ հարիր չէր: Որպես արվեստագետ, դու ոչ թե քո քաղաքական դիրքորոշումն ես արտահայտել, այլ պարտադրված, հետ չմնալով քո ընկերներից, միացել ես Ու աջակցել մի աղբակույտի, ովքեր խուսափել և հիմա էլ խուսափում են հարկ վճարելուց, ովքեր պայք արել են իրենց թա լանը պահելու, վայելելու, և ովքեր ուզում էին զա վթել ժողովրդից իշխանությունը:

Այո, դժգոհություններ առաջացան երգիչների, դերասանների, մտավորականության մեջ հարկային դաշտ մտնելու պատճառով: Ի՞նչ հարկ…..Էս ի՞նչ են ասում…. ո՞վ հարկ վճարի…… Ու այդպես էլ երեսուն տարի թալ անեցին, ավի րեցին մեր պետությունը, իսկ դու աջակցեցիր հենց այդ մարդկանց:

Մտավորականը պետք է ժողովրդի հետ լինի, ժողովրդի կողքին, Սակայն մեր մոտ հակառակը ստացվեց, բաժանվեցիք ժողովրդից: Հարուստները դուրս եկան աղքատ ժողովրդի դեմ:

Շատ մտավորականներ կան , ովքեր տարբեր քաղաքական հայացքներ ունեն, ժողովրդին չմիացան, սակայմ թացը չորից տարբերակելով գրառումներ էին անում, խորհուրդ տալիս, պահանջում, իսկ դու վազեցիր հրապարակ, պահանջելով Վարչապետի հրաժարականը, գիտենալով հանդերձ որ ժողովուրդը Փաշինյանին է միանշանակ սատարելու:

Բան դայի ղեկավարը թելադրում էր, դուք էլ կամակատարներն էիք: Ձեզ լավ օգտագործեցին, խաբեցին,կուտ տվին, ուտողներն էլ կերան, իրենք մասսամբ հասան իրենց նպատակին ու մոռացան ձեզ: Բա ի՞նչ էիք ակնկալում: Հանրային հեռուստատեսությունում պայմանագրի դադարեցումը կապել ուղիղ Վարչապետի հետ անհեթեթություն է:

Էլ բան ու գործ չունի Վարչապետը, պիտի քեզնո՞վ զբաղվեր:

Մի փորձիր համոզել, որ դու կարևոր դեմք ես:

Մեր Վարչապետը ազնիվ և անկեղծ է, գնահատումէ և տեսնում մարդու ազնվությունն ու անկեղծությունը: Դու բեմում անկեղծ ես խաղացել, բայց իրական կյանքում ազնիվ և անկեղծ չես եղել:

Ցավոք դու մենակ չես, մենակ չես, մենակ չես………….

Оставьте комментарий