«Պապարացի կաֆե» ՍՊԸ֊ի տնօրեն սիրիահայ Շանթ Գոչեանը ֆեյսբուքյան իր էջում հանցագործության մասին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ այն տարածքի սեփականատերը,
որտեղ արդեն մոտ 6 տարի իր ընկերությունն ակումբային ու սրճարանային գործունեություն է ծավալում, խոչընդոտում է իրենց աշխատանքին,
արգելում է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը,
այժմ էլ թույլ չի տալիս դուրս բերել տարածքում մնացած ընկերության գույքն ու փաստաթղթերը։