Երեկվшնից հшմшցшնցпւմ տшրшտեսшկ տեղեկпւթյпւններ են տшրшծվпւմ 3 զինվпրների սպшնпւթյան հետ կшպվшծ․
ArmLur.am-ին հայտնի է դարձել Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայողների սպանության պատճառը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալված ժամկետային զինծատայող Ա.Հ-ն նախնական տեղեկություններով իրավապահներին հայտնել է, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել,ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են:
Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ:
Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին , դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել:
Դատելով իրավիճակից իրավապահները վերոնշյալ դեպքով այլ անձի եւս կձերբակալեն: Ասել է թե’ կձերբակալվի պարտքի դիմաց զինվորի ինքանսիրությանը կպած անձը: