ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրա վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի իննին եւ 2021թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափ ակման և նաև բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, 1-ին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը: