Լուրեր

Վերջապես. Լավ լուր սահմանից

Ադրբեջանական զորքն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված իրենց բազա։

Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասել է գյուղապետը։

Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17-ին էր ասել, որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա։

Հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասել է.

«Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։

Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ռուս սահմանապահներն են վերահսկում այն տարածքը, որն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բայց ոչ շուրջօրյա։

Ըստ Հակոբյանի՝ մի քանի օրվա ընթացքում պետք է ռուս սահմանապահների հերթապահությունը մշտական դառնա։

Related Articles

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button