Միասին ենք լինելու եթե ամբողջ աշխարհը մեզ դեմ լինի. Մենչի աղջկա սկшնդшլшյին գրառումը

Որոշ ժամանակ առաջ Starnews-ի աչքից չէր վրիպել, որ հումորիստ, պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, ակնարկել էր, որ անձնական խնդիրներ ունի։ Նա և իր սիրելին՝ Անդրանիկը, այլեւս միմյանց չէին հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել էր իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:

Էլինան միայն մեկ տեսանյութ էր թողել՝ այդ ձևով տպավորություն թողնելով, որ իրենք կամ բաժանվել են, կամ վիճել։ Ավելի ուշ Էլինան կրկին տեսանելի էր դարձրել արխիվացված բոլոր տեսանյութերը և լուսանկարները։

Այսօր Էլինան հրապարակել է տեսանյութ, որտեղ նշել է, որ մենք միասին ենք լինելու եթե ամբողջ աշխարհը մեզ դեմ գնա: Իսկ սթորիների միջով ակնարկել է, որ պետք չի լսել որևէ մեկին, եթե ցանկանում ես անել մի բան արա դա:

Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *