Հայտնի է՝ ինչպես կկոչվի նոր ձևավորվող համալսարանը

ArmLur.am-ի տեղեկություններով արդեն հայտնի է միավորած համալսարանների նոր անվանումը: Այն կկոչվի Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառել որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, որի մ ասին երեկ հայտնել է Վ.Բրյուսովի պետական համալսարանի ֆակուլտետի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը վերակազմավորվում է հիմնադրամի |  ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

«Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է, չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»,- գրել էր նա։

Ի դեպ, հավելենք, որ երեկվանից համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ և ստորագրահավաք են անցկացնում համալսարանի տարածքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *