Երեկ տարածված նոր տեսանյութում խոշտшնգվող երկու ռազմшգերիները գնդшկшհшրվել են

Երեկ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ապացուցող հերթական տեսանյութն էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։

Մինչ ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ հերթական տեսանյութը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ասել է, որ հայ ռազմագերիներին խոշտանգելու տեղանքը նույնականացվել է, դեպքը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքի բունկերում։

Գերիները հերոսներ չեն

«Տեսանյութում երևում է, որ երկու անձինք ողջ են, նրանց վիրավորումները համատեղելի են եղել կյանքի հետ, նրանք գերիներ էին ու պետք է անհապաղ բուժօգնություն ստանային։ Փաստերը պետք է ուսումնասիրվեն, բայց մենք կասկածում ենք, որ մեկ անձը, որն անշնչացած պառկած է, ոչ թե փոխհրաձգության հետևանքով է զոհվել, այլ սպանվել է, գուցե գնդակահարվել է գերու կարգավիճակում»,- ասաց Սահակյանը։

Իրապաշտպանը տեղեկացրեց նաև, որ տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողներ․ «Տեսանյութում նրանց դեմքերը հատուկ սեւ գույնով փակել են։ Հատուկ վերապատրաստում ունեցող նշանակության ջոկատներ են եւ որոշակի մտավախություն ունեն հետագայում քրեական պատասխանատվության հետապնդումների մասով այդ պատճառով են փակել»։

Մինչդեռ Ադրբեջանը հայկական կողմին երեք զինծառայողի դի է փոխանցել, բայց ներկայացրել է որպես մարտի դաշտում զոհված զինծառայողներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *