Հայաստանը՝ Ռուսասանի թշնшմիների շարքում, պատճառը կապշեցնի ձեզ

Կապված Ղրիմի կամրջի պայթյունի հետ՝ ռուսական ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ գործով ձերբակալվածների շարքում կա նաև ՀՀ քաղաքացի: Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա՝ վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։

Հայաստանի անունը, փաստորեն, հայտնվել է Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների հետ միևնույն շարքում հերիք չէ, դեռ մի բան էլ ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել, քանի որ այս ամենից նույն ՌԴ-ում կարող են եզրակացնել, որ Հայաստանը նույնպես այս կամ այն կերպ ներգրավված է ուկրաինական պատերազմում, ու Հայաստանում կա առնվազը որոշակի մարդկանց շրջանակ, որ թելում է ուկրաինական հատուկ ծառայությունների թելը:

Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանը դիտարկում է որպես  անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ-Azat TV

Սա, իհարկե, չի կարող նեգատիվ ազդեցություն չունենալ հայ-ռուսական՝ առանց այն էլ վատառողջ հարաբերությունների վրա հատկապես այն դեպքում, երբ նկատի է առնվում այն, թե ով է հայկական դիվանագիտական կորպուսի բոսերի բոսը:

Անշուշտ, ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր կլիներ չեզոքացնել հնարավոր վատ ազդեցությունը, սակայն դժվար թե «Միրզոև Արաբատը» կարողանա մաստեր կլաս ցույց տալ. նրան այդ պաշտոնին դրա համար չեն նշանակել, այլ նշանակել են բոլորովին հակառակ բանի համար՝ ամեն ինչ վարի տալու, փոզմիշ անելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *