44-օրյա պա տե րազմի ժամանակ գերեվարված Էրիկ Խաչատրյանն այսօր «Աստղիկ» ԲԿ-ում վիրա հատության է ենթարկվել։ Այս մասին Vesti.am-ին հայտնեց Էրիկի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը։
«Վիրահատությունը շատ լավ է անցել։ Այս պահին էրիկը լավ է զգում։
Վաղը, հավանաբար, դուրս կգրվի։ Էրիկը պատերազմի ժամանակ ոտքից վի րավո րվել էր, և փա մփուշտը մինչև այսօր մնացել էր մարմնի մեջ։
Վիրահատության ժամանակ փամփուշտը հեռացվել է մեջքի փափուկ հյուսվածքից»,-ասաց մայրը։
Vesti.am-ը Էրիկի առողջական վիճակի մասին զրուցել է նաև վիրահատող բժշկի`«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանի հետ։
«Վիրա հատո ւթյունը հաջող է անցել, Էրիկն իրեն լավ է զգում։ Այս ամիսների ընթացքում մարմնում փամփուշտի առկայության հետևանքով հետագա առողջական խնդիրներ չեն առաջանա»,-ասաց Ոսկանյանը։
Նշենք, որ հունիսի 12-ին ադրբեջանական գե րութ յունից Հայաստան են վերադարձել 15 գերի։
Ավելի վաղ Vesti.am-ը բացառիկ կադրեր էր ներկայացրել գե րեվ արված տղաների վերադարձի տոնակատարությունից։