Արտшկшրգ․ ՀՀ գրեթե բոլոր մшրզերում հրդեհներ են․ ԱԻՆ

Օգոստոսի 17-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, Նուբարաշեն վարչական տարածքում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ,

Ուջան գյուղում՝ 1500 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 600 քմ, Երասխ գյուղում՝ 5 հա, Արբաթ գյուղում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Նորաշեն գյուղում՝ 2000 քմ, Նորամարգ գյուղում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 4000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 15 հա,

Նոր Երզնկա գյուղում՝ 1․5 հա, Նոր Գեղի գյուղում՝ 1 հա, Պռոշյան գյուղում՝ 2000 քմ, Ջրաբեր գյուղում՝ 20 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 1100 քմ, Քարաբերդ գյուղում՝ 130 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 5000 քմ, Սպանդարյան գյուղում՝ 6000 քմ, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում՝ 32 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 600 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 212 հա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.