«Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի․տեսեք ովքե՞ր են հավանական գնորդները

«Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի․ ովքե՞ր են հավանական գնորդները

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի և արդեն ավելի քան հինգ ամիս է՝ կողմերը ընկերության առքուվաճառքի գործարքն են փորձում վերջնականացնել՝ չնայած առաջ եկած բարդություններին։

«Վիվա ՄՏՍ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ Նախկինում այս ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս ունեին լիբանանցի Պիեռ և Մուսա Ֆատուշ եղբայրները, մյուս 80 տոկոսը պատկանում էր ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին՝ Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։

Viva Cell

2020-ին գրել էր, որ Ֆատուշները իրենց 20 տոկոսը ևս վաճառել են Եվտուշենկովին։

Ըստ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի իրական սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ավելի քան 42 տոկոսի բաժնետերը ռուսական «Սիստեմա» ֆինանսական կորպորացիան է, որի հիմնադիր սեփականատերը Եվտուշենկովն է։ Ըստ Forbes-ի՝ Եվտուշենկովի ունեցվածքը գնահատվում է 1,7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 3,4 մլրդ-ի փոխարեն։

Հայաստանյան «Վիվա-ՄՏՍ»-ը հավանական երկու գնորդ ունի. դրանցից մեկը աշխարհահռչակ բուքմեյքերական ընկերություն 1Xbet-ի սեփականատերերն են՝ Ռոման Սեմյոխինը, Դմիտրի Կազորինը և Սերգեյ Կարշկովը։

1xbet-ը աշխարհի ամենահայտնի բուքմեյքերական ընկերություններից է, որը հիմնվել է 12 տարի առաջ։ Ընկերությունը ընդունում է խաղադրույքներ, կազմակերպում լայվ կազինո խաղեր։ 1xbet-ը ներկայացված է Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, ունի ավելի քան 5000 աշխատակից։ 1xbet-ը հովանավոր է մի շարք ֆուտբոլային գրանդ ակումբների, ինչպիսիք են «Բարսելոն»-ը, «Պարիս Սեն Ժերմենը, «Չելսին», «Լիվերպուլ»-ը և այլ թիմեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *