Ինչ ես ճպցնում.Դիանա Մխիթարյանի ժшռգոնшյին խոսելաձևը սահմաններ չի ճանաչում (տեսանյութ)

Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը շատ հաճախ է ներկայանում սթորիներով ու գրեթե միշտ նա ներկայացնում է իր առօրյան: Նա այլ դերասանների մասնակցությամբ ևս տեսանյութ է հրապարակում, ի ցույց դնելով, թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակում:

Այս անգամ նա տեսանյութ է հրապարակել Լեռնիկ Հարությունյանի հետ, որտեղ Լեռնիկին ասում է, թփ ինչու է «ճպցնում»: Դերասանուհին հաճախ մոռանում է, որ ինքը հանրայուն մարդ է և չի կանխում իր խոսակցական ու ժառգոնային արտահայտությունները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն օրերս Look & Face հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նա հերքել է, որ ինքը և երգիչ, դերասան Կարեն Ասլանյանը սիրավեպ են ունեցել։

Դիանան հարցը լսելուն պես նախ բորբոքվել էր՝ նշելով, որ տվյալ հարցն իրեն նյարդայնացնում է։ Ըստ Դիանայի՝ իրեն և Կարենին միացնում էր միայն աշխատանքը։

Հաղորդավարի դիտարկմանը՝ ինչո՞ւ էր նախորդ տարի Բեն Ավետիսյանի ծննդյան օրը հրաժարվել Կարենի հետ լուսանկարվել, Դիանան ասաց, որ չի հիշում նման բան։ Դերասանուհին, սակայն խոստովանեց, որ հրաժարվել էր, քանի որ տեսել էր, թե ինչպես է Կարենը մերժել լուսանկարչի՝ իրենց միասին լուսանկարելու առաջարկը։ Դիանայի խոսքով՝ իրենք չեն վիճել, ավելին՝ վերջերս նույն վայրում երգում էին։

«Ինձ արդեն հոգնեցրել էին այդ խոսակցությունները, որ մենք իրար հետ ենք։ Կամ տանը նստած ես, լսում ես, որ դուք ամուսնացել եք։ Սիրավեպ չենք ունեցել, նորմալ էր, որ մենք պետք է զույգ խաղայինք, դա պետք է լավ անեինք սերիալում։ Նորմալ էր, որ մեզ հաճախ միասին էին տեսնում, քանի որ նա իմ պրոդյուսերն էր»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *