Որո՞նք են մազաթափության պատճառները և ինչպես կարելի է ազատվել դրանից

Օրական 100 մազի կորուստը նորմա է: Եթե ​​ուզում եք համոզվել, որ Ձեր մազերի հետ ամեն ինչ կարգին է, ապա վերցրեք մազերի բարակ փունջ և փորձեք այն քաշեք, եթե պոկվի ավելի քան երկու մազ, ապա այդ դեպքում Դուք իսկապես պետք է անհանգստանաք:

Մազերը թափվում են տարբեր պատճառներից ՝ վիտամին C- ի, B5, B6, PP- ի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ցինկի պակասի պատճառով։ Ինչպես նաև պատճառ կարող է հանդիսանալ որոշ դեղահաբերի օգտագործումը, ծխելը և ալկոհոլի չարաշահելը, հորմոնալ փոփոխությունները և ժառանգականությունը:

Վիտամինների պակասից խուսափելու համար Դուք պետք է հետևեք, որ սպիտակուցի և երկաթի համապատասխան քանակությունը պարունակվի ամենօրյա սննդի մեջ: Եթե ​​հետևում եք ծանր ռեժիմի, ապա օգտագերծեք առանց ճարպի միս, մրգեր, բանջարեղեն և կաթնաշոռ:

Մազաթափությունից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել մազերի խնամքի միջոցները: Ընտրեք սանր, որը կարող է մերսել Ձեր գլխամաշկը, իսկ շամպուն և կոնդիցիոներ ընտրելիս ուշադրություն դարձրեք տուփի վրա նշված արձանագրությանը և նախապատվությունը տվեք ամրացնողներին:

Խորհուրդ է տրվում օգտագործել եղինջի և երիցուկի շամպուններ, որոնք նպաստում են մազերի ամրապնդմանը և աճին

Մազաթափության դեմ պայքարի լավագույն մեթոդները ժողովրդական մեթոդներն են, որոնցից ամենաարդյունավետը կռատուկի արմատներից պատրաստված թուրմն է: Այս թուրմը ձեռք բերելու համար հարկավոր է 2 ճաշի գդալ կռատուկի արմատները լցնեք եռացող ջրի մեջ և եփեք մարմանդ կրակի վրա 30 րոպե: Որից հետո մազերը լվացեք պատրաստված թուրմով:

Մազաթափության դեմ պայքարելու համար օգտակար են նաև մեղրը, ձվի դեղնուցը, սոխի հյութը, գլխամաշկի մերսումը աղով և այլն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *